Արմինֆո.Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը:
"Ես հիշեցրել եմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ մեր համատեղ գործողությունների մասին՝ որպես Մինսկի խմբի համանախագահ", - ասված հանդիպման արդյունքներիի վերաբերյալ Լե Դրիանի հայտարարությունում, որը հրապարակվել է Ֆրանսիայի ԱԳՆ կայքում:
Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության համաձայն, բանակցությունների օրակարգում են եղել նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը, Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները, Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործընթացները և միջազգային հրատապ օրակարգի մի շարք այլ հարցեր: