Արմինֆո.Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի, Ստամբուլի համալսարանի հովանու ներքո կստեղծվի "Ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների ուսումնասիրման միջազգային ինստիտուտ"։ Այդ մասին հաղորդել է "Հայաստան-Իսրայել" միջազգային հասարակական ֆորումի ղեկավար, Քնեսետի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը։
Նա նաեւ հիշեցրել է, որ ավելի վաղ Թուրքիայում արդեն ստեղծվել էր հայերի, ասորիների եւ հույների դեմ Օսմանյան կայսրության թուրքական իշխանությունների կողմից իրականացված ցեղասպանության ժխտման քաղաքականության պետական մարմին:
"Կարելի է համարձակորեն արձանագրել, որ Էրդողանի նոր որոշմամբ ստեղծվում է 1915 թվականի ցեղասպանությունը ժխտելու թուրքական քաղաքականության ամրապնդման հերթական մեխանիզմ", - նշել է Ցինկերը: