Արմինֆո. Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները շարունակում են իրականացնել կողմերի սահմանազատման գծում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության եւ ավտոտրանսպորտի երթեւեկության անվտանգության ապահովման, Լաչինի միջանցքով պարենի եւ տարբեր ապրանքների փոխադրման խնդիրները:
Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ-ն, ռուսական խաղաղապահ զորախմբի դիտորդական դիրքերի անձնակազմը պլանային կարգով իրականացնում է մարտական պատրաստության միջոցառումներ և անցկացնում է վարժանքներ: Ռուսական խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը սարքավորված են "Բլոկպոստ" ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից եւ բեկորներից պաշտպանելու, ինչպես նաեւ հարակից տարածքի շրջանաձեւ հսկողություն իրականացնելու համար:
Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության նախագահների եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00: 00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում, որի վերահսկման համար տեղակայված է ՌԴ խաղաղապահ զորախումբ: