Արմինֆո.Աշնանը Հայաստան կմատակարարվեն ամերիկյան արտադրության հակաքովիդային պատվաստանյութեր՝ Johnson&Johnson և Novavax ։ Այդ մասին հուլիսի 9-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով ՝ արդեն այս աշնանը Հայաստանում Johnson & Johnson դեղամիջոցով կարող է պատվաստվել 50 հազար մարդ, եւ 150 հազարը՝ Novavax պատվաստանյութով: Ավելին, ինչպես նշել է Ավանեսյանը, առաջիկա ամիսներին անհրաժեշտ ենթակառուցվածքներ կպատրաստվեն դոնորների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ՝ Pfazer գերմանական պատվաստանյութի մատակարարման համար, որի պահպանման պայմանները պահանջում են բարդ եւ թանկարժեք համակարգի ներդրում: Նշենք, որ այսօր Հայաստանում առանց սահմանափակումների հասանելի են ռուսական արտադրության (Սպուտնիկ V), բրիտանաշվեդական (AstraZeneca) եւ չինական (Կորոնավակ) հակաքովիդային դեղամիջոցները:-