Արմինֆո.Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կամչատկայում ԱՆ-24 ինքնաթիռի ավիավթարի կապակցությամբ: Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Կամչատկայում ԱՆ-24 ինքնաթիռի կործանման կապակցությամբ: Այս ողբերգական պահին խնդրում եմ Ձեզ խորին ցավակցություններ փոխանցել զոհվածների ընտանիքների անդամներին և հարազատներին»: