
Արմինֆո.Եթե Հայաստանն իսկապես ձգտում է դուրս գալ իր այժմյան, արդեն իսկ հայկական պետականության գոյությանն սպառնացող վիճակից, Երևանին անհրաժեշտ է Մոսկվայի հետ հարաբերությունների անհապաղ վերանայում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը։
"Այս վերանայման էությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև որակապես նոր ռազմաքաղաքական պայմանագրի ձևավորումն է, որտեղ առանձին տողով հաշվի առնվեն Արցախի շահերը։ Սակայն, որքան ես հասկանում եմ իրավիճակը, գործող հայկական վարչակազմին նման պայմանագիր պետք չէ։ Միևնույն ժամանակ, կարևոր է ընդգծել, որ Ռուսաստանը լիարժեք աջակցություն է ցուցաբերում միայն այն երկրների ինքնիշխանությանը, որոնք պայքարում են հավաքական Արևմուտքի կողմից կլանման հեռանկարի դեմ", - ընդգծել է նա։
Քաղաքագետը հատուկ ընդգծել է, որ խոսքը վերաբերում է այն երկրներին, որոնք պաշտոնապես դիմում են Մոսկվային օգնության համար։ Այս լույսի ներքո՝ նա առանձնացրել է Սիրիան, Աբխազիան, Հարավային Օսիան եւ այլն: Ըստ Լեպյոխինի, Հայաստանի շուրջ առկա իրավիճակի նկատմամբ Մոսկվայի պասիվությունն, առաջին հերթին, պայմանավորված է ՆԱՏՕ-ի և ագրեսիվ հարևանների կողմից կլանման հեռանկարին դիմակայելու ձգտման լիակատար բացակայությամբ հենց Հայաստանում:
"Իսկ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը պաշտպանում է Ադրբեջանին դիմադրող Արցախին։ Բայց չի կարող նույնն անել, փաստացի, արևմտամետ Հայաստանի նկատմամբ։ Հարգելով Երևանի՝ արևմտամետ քաղաքական գործիչների գլխավորած, բայց օրինական կառավարությանը, Ռուսաստանը, պարզապես, չի կարող լայնամասշտաբ աջակցություն ցուցաբերել Հայաստանին", - ընդգծել է նա։
Այս լույսի ներքո՝ Ռուսաստանի դերը, ըստ Լեպյոխինի, հանգեց անցյալ տարվա պատերազմի դադարեցմանն ակտիվ աջակցությանը: Եվ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների նույն եռակողմ հայտարարության մեջ ոչ մի տող չկա Արցախի հետագա ճակատագրի մասին, որն այդ փաստաթղթում, ընդհանրապես, գոյություն չունի։ Որպես հետևանք՝ Արցախի հետագա ճակատագրի շուրջ բանակցություններ այսօր էլ չկան։ Երևանը լռում է, իսկ Բաքուն, պարզապես, պահանջում է Արցախը վերջնականապես հանձնել իրեն։
"Արցախի և հենց Հայաստանի ապագան, նման աշխարհաքաղաքական իրողությունների լույսի ներքո, անկասկած, լավատեսություն չի ներշնչում։ Եվ ես այստեղ արդեն հայկական ուղղությամբ, այսպես կոչված, վրացական սցենարի իրականացմանը հատուկ այլընտրանք չեմ տեսնում, որն, ի դեպ, արդեն չի սահմանափակվում միայն Աջարիայով։ Թուրքիան կմեծացնի իր ներկայությունը եւ աստիճանաբար կձուլի Հայաստանի բնակչությանը՝ ընդհուպ մինչեւ երկրի վերածում սեփական պրոտեկտորատի", - ամփոփել է Լեպյոխինը ։