Արմինֆո.Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն եւ Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության քաղաքական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան հուլիսի 2-ին կայացած հանդիպման ընթացքում հանգամանորեն քննարկել են ԱՊՀ տարածքում տիրող իրավիճակը, ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը եւ Անդրկովկասում անվտանգության վերաբերյալ ժնեւյան միջազգային քննարկումների ընթացքը:
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը, ռուսական կողմից ընդգծվել է ցանկացած հակաիրավական գործողությունների անընդունելիությունը, որոնք ուղղված են ինքնիշխան պետությունների ներքին գործերին միջամտելուն եւ դրանց սահմանադրաիրավական կարգի խարխլմանը: