Արմինֆո. Պաշտոնապես վերականգնվել է Ղազախստան-Հայաստան-Ղազախստան կանոնավոր ուղիղ ավիահաղորդակցությունը, հաղորդում է Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանությունը «Ֆեսյբուք» սոցցանցի իր էջում:
"Այսուհետ Հայաստանի քաղաքացիները կկարողանան ՂՀ մուտք գործել առանց որեւէ հիմնավորում ներկայացնելու",-հաղորդում է դիվանագիտական ներկայացուցչությունը: Ուղիղ ավիահաղորդակցությունը իրականացնում է SCAT Airlines ավիաընկերությունը։
Այս պահին փաստացի շարունակում է գործել Ակտաու-Երևան-Ակտաու չվերթը։ Առաջին թռիչքն իրականացվել է հունիսի 25-26-ը։ Ավիափոխադրողի տեղեկատվության համաձայն ՝ չվերթն իրականացվել է Bombardier CRJ-200-ով (ամեն ուրբաթ): Հաջորդ չվերթը նախատեսվում է հուլիսի 2-3-ին։
Նախնական տվյալներով՝ Նուր-Սուլթան-Երեւան-Նուր-Սուլթան երթուղով չվերթն իրականացվելու է մոտ ժամանակներս ՝ բավարար թվով ուղեւորների առկայության դեպքում: