


Արմինֆո.Հունիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225095 դեպք, որոնցից 216778-ն` առողջացած, 4514-ը` մահվան ելքով:
Առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2704 պացիենտ: «Ընդհանուր առմամբ կատարվել է 1 185 002 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3711 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 128 նոր դեպք: Ունենք 60 առողջացած, մահվան դեպք չի գրանցվել», - ասվում է հաղորդագրությունում:



