Արմինֆո.ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը քննարկել է կազմակերպության գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ:
"Հիանալի հանդիպում իմ գործընկեր Հելգա Շմիդի հետ հիասքանչ Հոֆբուրգում։ Օրակարգում շատ կարեւոր թեմաներ էին, ինչպիսիք են Ուկրաինան, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը եւ անվտանգության այլ մարտահրավերներ", - գրել է Լինդեն Twitter-ի իր միկրոբլոգում: