Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատվիրակությունը կմասնակցի Astana Finance Days-ի շրջանակներում Նուր-Սուլթանում (Ղազախստան) կայանալիք "J-1 Kazakhstan" եվրասիական առաջին ոսկերչական
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հունիսի 28-ի որոշման համաձայն՝ միջոցառմանը մասնակցելու համար հունիսի 29-ից հուլիսի 2-ը Ղազախստանի Հանրապետություն (Նուր-Սուլթան) կգործուղվեն ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը և գերատեսչության արդյունաբերության զարգացման վարչության պետ
"J-1 Kazakhstan" ոսկերչական միջազգային ցուցահանդես-կոնգրեսը տեղի կունենա հունիսի 30-ից հուլիսի 2-ը Նուր Սուլթանում "Astana Finance Days" ամենամյա ֆինանսական
Ինչպես հաղորդել են կազմկոմիտեում, "J-1 Kazakhstan" - ը կդառնա եվրասիական տնտեսական միության տարածքում առաջին ոսկերչական ցուցահանդեսը: Այն "Աստանա" միջազգային ֆինանսական կենտրոնում կմիավորի ոսկերչական իրերի առաջատար արտադրողներին, թանկարժեք մետաղների եւ քարերի մատակարարներին, ինչպես նաեւ տարբեր երկրների քաղաքական գործիչների եւ ոլորտի փորձագետներին:
Միջոցառումը կանցկացվի ԵԱՏՄ-ի, ՄՖԿ-ի եւ Ղազախստանի ոսկերիչների լիգայի անմիջական Միջոցառման ծրագիրը ներառում է ոսկերչական իրերի ցուցադրություն եւ կոնգրես:
Ցուցահանդեսը կձեւավորվի միասնական ոճով եւ կհամապատասխանի համաշխարհային ամենաբարձր չափանիշներին, իսկ գոտիների բաժանումը միջոցառման հյուրերին թույլ կտա Իր հերթին՝ Կոնգրեսը հարթակ կդառնա արդյունաբերության առանցքային հարցերի քննարկման, փորձի միջազգային փոխանակման եւ հեռանկարային նախաձեռնությունների առաջադրման համար:
"J-1 Kazakhstan" - ի հիմնական օրակարգերից մեկը կդառնա եվրասիական ոսկերչական արտահանման բյուրոյի աշխատանքների մեկնարկը. դրա կանոնադրական փաստաթղթերի ստորագրումը նախատեսված է <Astana Finance days> խորհրդաժողովի օրերից մեկի համար:
Նոր կազմակերպությունը կոչված կլինի ընդլայնել ԵԱՏՄ անդամ պետությունների ոսկերչական արտադրանքի իրացման ուղիները և ապահովել արտադրողների և վաճառողների մրցունակությունը համաշխարհային շուկայում:
Ցուցահանդեսի մասնակիցները կկարողանան առաջինը կապեր եւ գործընկերային հարաբերություններ հաստատել բյուրոյի աշխատանքի շրջանակներում: