


Արմինֆո. Հունիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224967 դեպք, որոնցից 216718-ն` առողջացած, 4514-ը` մահվան ելքով:
Առողջապահության նախարարության հաղորդման համաձայն, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2636 պացիենտ: «Ընդհանուր առմամբ կատարվել է 1 181 291 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3477 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 116 նոր դեպք: Ունենք 73 առողջացած և 4 մահվան դեպք», - ասվում է հաղորդագրությունում: -0-



