


Արմինֆո. Գերմանիայի պատվո հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանը Եվրամիության, ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) և Միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ Շիրակի մարզի Կրաշեն համայնքում հիմնել է «Տույ-Տույ օթևանը»:
Հայաստանում Գերմանիայի դեսպանատան ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրության համաձայն, նախագիծը ոչ միայն կխթանի կայուն զբոսաշրջությունը Հայաստանի հրաշագեղ բնության մեջ, այլև եկամուտ ստանալու հնարավորություններ կստեղծի տեղացիների համար: Օթևանում իրացվելու է տեղացիների էկոարտադրանքը:



