Արմինֆո.Կանադայի արտգործնախարար Մարկ Գարնոն հաղորդել է Գերմանիայում Կանադային դեսպան, Եվրամիությունում եւ Եվրոպայում Կանադայի վարչապետի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի Հայաստանում ժողովրդավարությանն առավել արդյունավետ աջակցության հնարավորությունների ուսումնասիրման առաքելության մասին:
Նշվում է, որ Կանադան հանձնառու էՀայաստանի հետ համագործակցությանը՝ հանրապետությունում հետագա ժողովրդավարական առաջընթացի գործում, ինչը մեծ կարևորություն ունի ոչ միայն հայ հասարակության, այլև ողջ տարածաշրջանի համար:
Հատուկ դեսպանորդ Դիոնը կուսումնասիրի Հայաստանի քաղաքացիական հասարակության ջանքերին աջակցության, ժողովրդավարական կառույցների ամրապնդման, բազմակողմ կառույցների հետ Հայաստանի համագործակցության ընդլայնման ուղիները, ինչպես նաեւ ներառական տնտեսական աճին աջակցության տարբերակները: Նպատակն այն է, որ այս առաքելության արդյունքում ամրապնդվի Կանադայի հասարակության աջակցությունն ի շահ Հայաստանի ժողովրդավարության:
«Աշխատանքը կտևի մի քանի ամիս եւ կներառի վիրտուալ խորհրդատվություններ Կանադայում շահագրգիռ կողմերի և Հայաստանի գործընկերների մասնակցությամբ», - ասվում է հաղորդագրությունում: Հնարավորության դեպքում հատուկ դեսպանորդը կայցելի Հայաստան, որտեղ կհանդիպի կառավարության բարձրաստիճան անդամների և Հայաստանի առանցքային գերատեսչությունների, ինչպես նաև գործընկեր դեսպանությունների, քաղաքացիական հասարակական խմբերի, միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի և տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նա կհանդիպի նաեւ Կանադայի կողմից ֆինանսավորվող Խորհրդարանական կենտրոնի նախագծին մասնակցող խորհրդարանականների եւ պետական ծառայողների հետ:
"Այս առաքելությունն ընդգծում է այն կարեւորությունը, որ Կանադան տալիս է հայկական ժողովրդավարության հաջողությանը", - ասված է հայտարարության մեջ: Առաքելության արդյունքում հատուկ դեսպանորդն իր եզրակացությունների եւ հանձնարարականների մասին կզեկուցի նախարար Գարնոյին, որոնք "կորոշեն Կանադայի հետագա փոխգործակցությունը Հայաստանի հետ՝ նրա ժողովրդավարական նկրտումների հետագա իրականացման նպատակով":