Արմինֆո. Վիետնամի Թայ Նգույեն տեխնոլոգիաների համալսարանը (Thai Nguyen University of Technology (TNUT)) ՀՀ ուսանողներին տրամադրում է 10 կրթաթոշակ բակալավրիատի, 5` մագիստրատուրայի և 2` ասպիրանտուրայի համար։
Տրամադրվող կրթաթոշակների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը և դիմում-հայտի ձևը կցվում են: Այդ մասին հաղորդել է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը:
«Կրթաթոշակային ծրագրի թեկնածուներն ամբողջական փաթեթը պետք է ներկայացնեն ՀՀ ԿԳՄՍՆ՝ [email protected] էլ. փոստի հասցեին: Համալսարանի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ http://en.tnut.edu.vn կայքից, իսկ դիմելու ժամկետներին և այլ մանրամասներին տեղեկանալ՝ [email protected] էլ. փոստի միջոցով», - ասվում է հաղորդագրությունում