


Արմինֆո. Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև:
Ինչպես ասվում է Կրեմլի պաշտոնական հաղորդագրությունում, զրույցի ընթացքում քննարկվել են 2020թ. նոյեմբերի 9-ին եւ 2021թ. հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունների իրագործման գործնական ասպեկտները:
Կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել Հարավային Կովկասում տնտեսական կապերի եւ տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման ուղղությամբ եռակողմ ձեւաչափով աշխատանքների ակտիվացմանը:


