Արմինֆո. Վերջին 2 շաբաթվա ընթացքում Հայաստանում դանդաղ տեմպերով աճել է կորոնավիրուսի վերարտադրության ցուցանիշը՝ 0,4% - ից մինչեւ 1,1%: Այդ մասին հունիսի 22-ին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանը։
Նման դինամիկան, նրա ասելով, խոսում է այն մասին, որ առաջիկայում, նախ, դանդաղ, իսկ հետո արագացված տեմպերով երկրում կորոնավիուրսով վարակվելու դեպքերի կտրուկ աճ կգրանցվի: "Եթե այս միտումը շարունակվի, ապա 7 օրվա ընթացքում Հայաստանում պետք է ակնկալել վարակի 600 նոր դեպք, որոնց 30% - ը կհոսպիտալացվեն, 3% - ը ծայրահեղ ծանր վիճակում կհայտնվի վերականգնողական կենտրոններում", - ասել է նա:
Այս համատեքստում՝ ազգային կենտրոնի փոխտնօրենն ընդգծել է, որ նման սցենարը հնարավոր է բացառել քաղաքացիների պատվաստման պայմանով: Սակայն, ըստ նրա, վերջին շրջանում Հայաստանում նկատվում է այդ գործընթացի տեմպերի դանդաղում։ Նրա հավաստմամբ, երկրում օրական պատվաստվում է 1500 թշքաղաքացի, մինչդեռ, ավելի վաղ այդ ցուցանիշը կազմում էր 2000:. Նման նվազումը Սահակյանը կապում է երկրում համաճարակային իրավիճակի կայունացման հետ ։ Ընդ որում, հաշվի առնելով ազգային կենտրոնի կանխատեսումները, նա քաղաքացիներին կոչ է արել շարունակել պատվաստման ինտենսիվ գործընթացը ՝ կորոնավիրուսի սպասվող 4-րդ ալիքի պատճառով:
Միաժամանակ, նա հաղորդել է, որ, ընդհանուր առմամբ, հունիսի 21-ի դրությամբ Հայաստանում հակավիրուսային պատվաստանյութ է ստացել 65 719 քաղաքացի, ինչը կազմում է երկրի բնակչության ընդամենը 2 տոկոսը: "Տարածաշրջանում մենք վերջին տեղում ենք։ Եթե այսպես շարունակվի, ապա հավաքական իմունիտետի հասնելու գործընթացը և սահմանափակումների վերացումը շատ երկար կտևի", - ասել է նա։
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ մինչեւ 2021 թվականի վերջը ՀՀ բնակչության 20 տոկոսի պատվաստում է սպասվում:
Հիշեցնենք, որ համավարակի բռնկման պահից Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 1 156 409 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 224 330 քաղաքացիների մոտ (19,4%), ապաքինվել է 216 182 մարդ (96,3%), մահվան ելքերի թիվը հասել է 4502 - ի (2%):