Արմինֆո. Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը Մոսկվայում կայացած բանակցություններում քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը: Այդ մասին հունիսի 21-ին կայացած բանակցությունների ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ինքը՝ Շմիդտը։
"Մենք քննարկել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը, որոնք զբաղվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմամբ։ Շնորհակալ ենք Ռուսաստանին իր աշխատանքները շարունակելու համար եւ հուսով ենք, որ նրա մասնակցությունը կշարունակվի: Կարծում ենք նրա մասնակցությունը լավ հարթակ է խաղաղության հասնելու համար", - ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը: