Արմինֆո. Հունիսի 20-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն, առաջին հերթին, ես բնութագրում եմ որպես Նիկոլ Փաշինյանի կառավարության բյուրոկրատական լեգիտիմության ռեստարտ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
"Հենց՝ բյուրոկրատական, այլ ոչ թե ժողովրդավարական, սոցիալական կամ որեւէ այլ: Առաջին հերթին, այն պատճառով, որ ստանալով ընտրողների արդեն 54%-ի աջակցությունը, այսուհետ Փաշինյանն ու նրա "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը կկարողանան իրենց մանդատը ներկայացնել բոլոր նրանց, ովքեր կհանդգնեն այդ հարցում կասկած հայտնել։ Եվ դա արդեն՝ անկախ 44-օրյա պատերազմի արդյունքներից, Սյունիքի մարզի շուրջ ստեղծված իրավիճակից և այլն։ Փաշինյանն իրականարեց սեփական ռեսթարտ, ինչը նրա համար որոշակի նոր հնարավորություններ է բացում», - ընդգծել է նա:
Զուգահեռաբար Փաշինյանը, քաղաքագետի գնահատմամբ, ընտրությունների արդյունքում բոլորովին այլ իրավիճակ է ստացել խորհրդարանում։ Եվ դա, չնայած ան բանին, որ ֆորմալ առումով սահմանադրական մեծամասնությունը խորհրդարանում նախկինի պես պահպանում է մեկ կուսակցություն՝ "Քաղաքացիական պայմանագիրը"։ Իրավիճակի փոփոխությունները Իսկանդարյանը պայմանավորում է խորհրդարանում "Բարգավաճ Հայաստանի" եւ "Լուսավոր Հայաստանի" փոխարինմամբ երկու բոլորովին այլ քաղաքական ուժերով՝ ՔՊ-ի եւ անձամբ Փաշինյանի նկատմամբ։
Քաղաքագետի կարծիքով Ազգային ժողովում "Հայաստան" և "Պատիվ ունեմ" դաշինքների հայտնվելը ցույց է տալիս, որ ընդդիմադիր տրամադրությունները փողոցից տեղափոխվում են նրա պատերից ներս։ Փաշինյանի կայացրած որոշումների վրա ուղղակի ազդեցություն ունենալ այդ ուժերը չեն կարող, բայց նրանք կարող են բողոք ցույց տալ և խորհրդարանում ներկայացնել բնակչության բողոքավոր մասը։ Ինչը չի եղել նույնիսկ անցյալ տարվա պատերազմի ավարտից հետո։
"Այդ իմաստով, Հայաստանն այս ընտրություններից հետո ավելի շուտ կդառնա Գերմանիա,
այլ ոչ թե Ֆրանսիա։ Ընդ որում, ես բնավ չեմ կարծում, որ բողոքի փողոցային ձեւերն այժմ վերջնականապես կանհետանան: Ամեն դեպքում բնակչության բողոքավոր մասը հունիսի 20-ից հետո ներկայություն է ստացել
խորհրդարանի պատերի ներսում: Լավ է դա, թե վատ, եւ ինչով դա կարող է ավարտվել, չեմ դատի", - ամփոփել է Իսկանդարյանը։