Արմինֆո.ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2008 ընտրատեղամասերի տվյալները. խորհրդարան է անցնում երեք քաղաքական ուժ. "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցություն (53.9%), "Հայաստան" դաշինք (21%), "Պատիվ ունեմ" դաշինք (5.2%):
"Բարգավաճ Հայաստան" կուսակցությունը ստացել է ձայների 3.9% - ը և նոր խորհրդարան չի անցել։ Մյուս բոլոր քաղաքական ուժերը միասին հավաքել են ընդամենը 15.7%։ Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՔՊ-ն հաղթել է Հայաստանի բոլոր մարզերում, այդ թվում ՝ Սյունիքում եւ Երեւանում: