Արմինֆո. ՀԱՊԿ ԽՎ դիտորդներն ընդունել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ամփոփիչ եզրակացությունը:
Ինչպես հաղորդում Է ՀԱՊԿ ԽՎ-ն, դրանում նշված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամարտահայտության ընթացքը, նշվում է, որ ՀՀ ԱԺ ընտրությունները կազմակերպվել եւ անցկացվել են հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Չնայած համավարակային իրավիճակին՝ ընտրողների մասնակցությունը ընտրատեղամասերում իրականացվել է առանց սահմանափակող միջոցների, ինչը պայմաններ է ստեղծել քաղաքացիների լիարժեք կամարտահայտման համար, իսկ ընտրողները հնարավորություն են ունեցել իրենց վերաբերմունքն արտահայտել կուսակցական ցուցակներով ընտրվող պատգամավորության թեկնածուների նկատմամբ: