Արմինֆո.Ընտրական քարոզարշավի համար ամենից շատ ծախսել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը, ամենից քիչ՝ "Ազատական" կուսակցությունը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության պետ Տիգրան Բաբիկյանը ներկայացրել է ընտրարշավի համար քաղաքական ուժերի կատարած ծախսերի հաշվետվությունը:
Հունիսի 16-ի դրությամբ քաղաքական ուժերի նախընտրական հիմնադրամներ է փոխանցվել 1 մլրդ 370 մլն 673 հազար 654,5 դրամ, որից ծախսվել է 1 մլրդ 169 մլն 256 հազար 822,4 դրամ, հաշվի մնացորդը կազմել է 201 մլն 416 հազար 832,1 դրամ: Մասնավորապես.
1. "Արդար Հայաստան"-ը նախընտրական հիմնադրամ է փոխանցել 1, 611 մլն դրամ (ծախսվել է 1,46 մլն դրամ, մնացորդը կազմել է 150 հազար 405,4 դրամ);
2: "Հայ ազգային կոնգրես"՝ 47 մլն 166 հազար 859,5 դրամ (ծախսվել է 39,4 մլն դրամ, մնացորդը ՝ 7,8 մլն դրամ);
3. "Քաղաքացիական պայմանագիր"՝ հիմնադրամին է փոխանցել 458,5 մլն դրամ (ծախսվել է 373,1 մլն դրամ, մնացորդը ՝ 84,9 մլն դրամ);
4. "Զարթոնք" ազգային-քրիստոնեական կուսակցություն՝ 2,7 մլն դրամ (ծախսվել է ՝ 2,06 մլն դրամ, մնացորդը՝ 641 հազար դրամ);
5. "Ազատություն" կուսակցություն՝ 2,76 մլն դրամ (ծախսվել է 2,72 մլն դրամ, մնացորդը ՝ 18 հազար 200 դրամ);
6. "Պատիվ ունեմ" դաշինքը՝ 246 մլն դրամ (ծախսվել է 226 մլն դրամ, մնացորդը ՝ 20,1 մլն դրամ);
7. "Միասնական հայրենիք" կուսակցություն՝ 2,9 մլն դրամ (ծախսվել է՝ 2,83 մլն դրամ, մնացորդը ՝ 69,9 հազար դրամ);
8. "Համահայկական ազգային պետականություն" կուսակցություն՝ 1,5 մլն դրամ (ծախսվել է -1,5 մլն դրամ, մնացորդը ' 4650 դրամ);
9. "Լուսավոր Հայաստան" կուսակցություն՝ 73 մլն դրամ (ծախսվել է ՝ 59 մլն դրամ);
10. "Մեր տունը Հայաստանն է" կուսակցությունը՝ 53,8 մլն դրամ (ծախսվել է 53,2 մլն դրամ, մնացորդը ՝ 561,6 հազար դրամ);
11. "Հանրապետություն" կուսակցություն՝ 18,6 մլն դրամ (ծախսվել է 18,6 մլն դրամ, մնացորդը ՝ 73,6 հազար դրամ);
12. "Հայոց Հայրենիք" կուսակցություն՝ 4 մլն դրամ (ծախսվել է 2,6 մլն դրամ, մնացորդը ՝ 1 մլն 445 հազար դրամ);
13. "Ազատ Հայրենիք" դաշինք՝ 3,9 մլն դրամ (ծախսվել է ՝ 3,9 մլն դրամ, մնացորդը ՝ 8 հազար 875 դրամ);
14. "Բարգավաճ Հայաստան" կուսակցություն՝ 87,4 մլն դրամ (ծախսվել է 81,7 մլն դրամ, մնացորդը ՝ 5,7 մլն դրամ);
15. Հայաստանի դեմոկրատական կուսակցություն՝ 15 մլն դրամ (ծախսվել է 14,76 մլն դրամ, մնացորդը ' 241 հազար դրամ);
16. " 5165 Ազգային պահպանողական շարժում" կուսակցություն՝ 13,4 մլն դրամ (ծախսվել է 13,3 մլն դրամ, մնացորդը ' 95 հազար դրամ);
17. "Քաղաքացու ընտրություն" սոցիալ-դեմոկրատական կուսակցություն ՝ 1 մլն դրամ (ծախսվել է ՝ 0,95 մլն դրամ, մնացորդը ՝ 94,4 հազար դրամ);
18. " Շիրինյան-Բաբաջանյան Ժողովրդավարների դաշինք " դաշինք ՝ 19,5 մլն դրամ (ծախսվել է 19,5 մլն դրամ, մնացորդը ՝ 47 հազար դրամ);
19. "Ազգային օրակարգ" կուսակցություն՝ 4 մլն դրամ (ծախսվել է ՝ 3,8 մլն դրամ, մնացորդը ՝ 157 հազար դրամ);
20. "Վերելք" կուսակցություն՝ 65 հազ. դրամ (ծախսվել է 65 հազ. դրամ);
21. "Ազատական" կուսակցություն՝ 0 Դրամ (0);
22. "Հայոց Արծիվներ-միասնական Հայաստան" կուսակցություն-370 հազ. դրամ (ծախսվել է ՝ 366 հազ. դրամ, մնացորդը ՝ 4 հազ. դրամ);
23. Հայաստանի Եվրոպական կուսակցություն՝ 200 հազար դրամ (ծախսվել է 180 հազար դրամ);
24. "Հայաստան" դաշինք՝ 309,3 մլն դրամ (ծախսվել է 245,6 մլն դրամ, մնացորդը ՝ 63,7 մլն դրամ)
25. "Ազգային-ժողվրդավարական բևեռ" կուսակցություն՝ 4,1 մլն դրամ (ծախսվել է ՝ 2,26 մլն դրամ, մնացորդը՝ 175 հազար դրամ);
26. "Ինքնիշխան Հայաստան" կուսակցություն՝ 250 հազար դրամ (ծախսվել է ՝ 75 հազար):
Ընդ որում, տեղեկատվությունն այն մասին, թե, ընդհանուր առմամբ, որքան են արժեցել ԱԺ արտահերթ ընտրությունները հայ հարկատուի համար, չի հրապարակվում։ Ավելի վաղ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ զրույցում հաղորդել էր, որ միայն քվեաթերթիկի վրա կծախսվի մոտ 460 մլն դրամ կամ մոտ 885 հազար ԱՄՆ դոլար: