Արմինֆո.Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) ներկայացրել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության առաջին տվյալները:
Ըստ ԿԸՀ-ի, ժամը 11:00-ի դրությամբ ընտրելու իրավունքն իրացրել է 316 219 քաղաքացի։ Այսպիսով, մասնակցությունը կազմել է 12,2 տոկոս։
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ոստիկանության, այսօր Հայաստանում ընթացող ընտրական գործընթացներին մասնակցելու իրավունք ունի 2 578 678 քաղաքացի:
Նշենք, որ այսօրվա ընտրություններին դիտորդական առաքելություն են իրականացնում 8 միջազգային եւ 19 տեղական կազմակերպություններ: Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ ՝ 4 դաշինք և 21 կուսակցություն։