Արմինֆո.ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը մտադիր են շարունակել աշխատանքը Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության եւ կայունության ուղղությամբ: Այդ մասին ասված Է Բրյուսելում ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ Սպիտակ տան հայտարարությունում, որը բաղկացած է 36 կետից։
"Մենք լի ենք վճռականությամբ շարունակելու աջակցությունը ԵՄ Արևելյան գործընկերների ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը և աջակցելու ենք Ուկրաինայում, Վրաստանում և Մոլդովայի Հանրապետությունում բարեփոխումների ուղուն։ Մենք հաստատակամ ենք աշխատել Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության եւ կայունության հասնելու ուղղությամբ։ Մենք սատարում ենք Բելառուսի ժողովրդին և նրա մարդու իրավունքների ու ժողովրդավարության պահանջները", - ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, սակայն ոչ մի խոսք չի հիշատակվում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում Ադրբեջանի ոտնձգությունների մասին:
Ընդ որում, հայտարարության մեջ նշվում է, որ Եվրոպական միությունը եւ Միացյալ Նահանգները ժողովրդավարության, խաղաղության եւ անվտանգության խարիսխ են ողջ աշխարհում՝ խաղաղ ճանապարհով հակամարտությունների կանխման եւ լուծման, օրենքի գերակայության ապահովման եւ բոլորի համար միջազգային իրավունքի եւ մարդու իրավունքների, գենդերային հավասարության ապահովման նպատակով:
"Միասին մենք լի ենք հումանիտար կարիքները բավարարելու եւ միջազգային մարդասիրական իրավունքի օգտին հանդես գալու, ինչպես նաեւ հումանիտար գործունեության համար ռեսուրսային բազան ընդլայնելու վճռականությամբ: Մենք մերժում ենք ավտորիտարիզմը իր բոլոր դրսեւորումներով ամբողջ աշխարհում, հակազդելով ավտոկրատների այնպիսի միջավայր ստեղծելու փորձերին, որը պաշտպանում է նրանց կառավարումը եւ ծառայում է նրանց շահերին, միաժամանակ, կապերը թուլացնելով լիբերալ ժողովրդավարությունը: Մենք մտադիր ենք ամրապնդել համագործակցությունը պատժամիջոցների օգտագործման հարցում՝ արտաքին քաղաքականության եւ անվտանգության ընդհանուր նպատակներին հասնելու համար, միաժամանակ, խուսափելով Եվրոպայի եւ ԱՄՆ - ի շահերի համար հնարավոր անկանխատեսելի հետեւանքներից", - ասվում է Սպիտակ տան հայտարարությունում: