Արմինֆո. "Տրանսկովկասյան արահետ Հայաստանը" ծրագրում է 40 օրում ոտքով շրջանցել ողջ երկիրը եւ երթուղին տեղակայել միջազգային արշավային քարտեզի վրա:
Նախաձեռնության հաղորդման համաձայն, փորձառու արշավականների միջազգային թիմը 40 օր շարունակ չաջակցվող արշավի ընթացքում կանցնի 832 կմ Հայաստանի ամբողջ տարածքով: Արշավն սկսվել է հունիսի 14-ին Արփի լճից և կավարտվի Հայաստանի հարավային դարպասներ մոտ՝ Մեղրի աղաքում:
«Տրանսկովկասյան արահետ»-ը նախագծված է որպես համաշխարհային մակարդակի ավելի քան 3000 կմ երկարությամբ երկարաձիգ քայլարշավային ուղի, որը ներառելու է Կովկասյան մեծ և փոքր լեռնաշղթաները, տարածաշրջանային մոտ երկու տասնյակ ազգային պարկեր և պահպանվող տարածքներ: Այն մշակվել է երեք գործընկեր կազմակերպությունների` ԱՄՆ-ում հիմնված «Տրանսկովկասյան արահետ ասոցիացիա»-ի, «Տրանսկովկասյան արահետ Հայաստան» ՀԿ-ի և «Տրանսկովկասյան արահետ Վրաստան» ՀԿ-ի կողմից:
Համաշխարհային մակարդակի արշավային փորձառության նպատակը տեղական համայնքների համար տնտեսական հնարավորությունների ավելացումն է՝ տարածաշրջանային մշակութային վայրեր և պահպանվող տարածքներ նվազագույն բացասական ազդեցությամբ հասանելիություն ապահովելով:
Հայաստանով անցնող արահետը նաև հնագիտական ճանապարհ է, որը կենդանացնում է երկրի պատմությունը և այն տեղակայում միջազգային արշավային քարտեզի վրա:
Արշավախմուբը կանցնի Հայաստանի 6 մարզերով՝ օրական միջինը 25 կմ հաղթահարելով, միասին արշավելով ու գիշերելով միասին՝ միաժամանակ իրենց հետ տանելով ճանապարհի համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներն ու պարագաները: Ճանապարհին նրանց կմիանան արշավական համայնքի և արահետների զարգացման կազմակերպությունների անդամները, որոնք օգնել են կյանքի կոչել արահետի երթուղին: Արշավային ուղին անցնում է 4 լեռներով, 2 լճերով, 2 հովիտներով և 6 քաղաքներով: Երթուղին ձգվելու է Հայաստանի 4 ամենանշանավոր գագաթներով` Փամբակի, Գեղամայի, Աժդահակի և Խուստուփի, Արփի և Սևան լճերի երկայնքով, Արևիկ և Դիլիջան ազգային պարկերով, ինչպես նաև Ջավախի ջրբաժանով, Ձորագետի կիրճով ու Դեբեդ ձորով: Արշավականները հասնելու են Նորավանք և Տաթև վանք, կտրելու են Եղեգիսի և Արաքսի հովիտները, քայլելու են Արփա և Որոտան գետերով: Երթուղին անցնում է նաև Ստեփանավան, Դիլիջան, Եղեգնաձոր, Ջերմուկ, Սիսիան, Մեղրի քաղաքներով: Արշավի ավարտին երթուղին հասանելի է լինելու հանրությանը՝ հնարավորություն ստեղծելով ցանկացողների համար: