Արմինֆո. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ արդյունավետ զրույց է ունեցել թուրք գործընկերոջ հետ: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը։
"Ինչպես հաղորդում է The Wall Street Journal-ը, Բայդենի վարչակազմի կողմից Ցեղասպանության ճանաչումը չի քննարկվել նախագահների երկկողմ հանդիպման ժամանակ։ Երկու երկրների առաջնորդների հանդիպման նախօրեին շրջանառվում էր, որ Էրդողանը պատրաստվում էր "քննադատել" Բայդենին Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Ընդ որում, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նշել է, որ նախագահ Բայդենը պատրաստ է խոսել Հայոց ցեղասպանության մասին։
Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է նախագահ Բայդենի հավատարմությունը Ամերիկայի արժեքներին և ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Այս տարվա ապրիլին նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հաստատումը ցույց տվեց Ամերիկան լավագույն կողմից", - ասվում է ԱՀՀ հաղորդագրությունում:
Հատկանշական է, որ Էրդողանը հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նաև, որ ԱՄՆ առաջնորդի հետ հանդիպման ժամանակ չի քննարկել Հայոց ցեղասպանության հարցը։ "Փառք Աստծո, դա երբեք օրակարգում չի եղել", - ասել Է Էրդողանը:
Հիշեցնենք, որ Բրյուսել մեկնելուց առաջ Էրդողանը հայտարարել էր, որ անհնար կլիներ չհիշատակել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Բայդենի որոշումը։ "Մեզ համար անհնար է այդ հարցը չբարձրացնել հանդիպման ժամանակ", - հայտարարել Էր Էրդողանը։