Արմինֆո.Հունիսի 14-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում եւ Լիբիայում: Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին Ֆրանսիայի նախագահը հաղորդել է Փարիզում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
"ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին ես հանդիպում կունենամ Թուրքիայի նախագահի հետ։ Դա լավ հնարավորություն է մտքեր փոխանակել մի շարք հարցերի շուրջ", - ասել Է Մակրոնը։ "Մենք խորը տարաձայնություններ ունենք, մենք դրանց մասին գիտենք, բայց ես կարծում եմ, որ անհրաժեշտ է երկխոսություն վարել", - նշել է Ֆրանսիայի նախագահը: "Ես ուզում եմ խոսել Սիրիայում, Լիբիայում, Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի եւ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների մասին", - հայտարարել է նա: Մակրոնը նաեւ հաղորդել է, որ "մտադիր է քննարկել ՆԱՏՕ-ում համագործակցությունը եւ դաշնակիցների հարաբերություններում վարքագծի կանոնները": "Ես նաև ցանկանում եմ պատմել է աշխատանքի մասին, որը վարում է Ֆրանսիան ընդդեմ արմատական իսլամիզմի եւ անջատողականության", - հավելել է ֆրանսիայի նախագահը: "Մեզ պետք է պահանջկոտ օրակարգ՝ չնայած մեր
տարաձայնություններին", - ընդգծել Է Մակրոնը ։ "Ես միշտ չափազանց պարզ եմ եղել մարդու իրավունքների ապահովման, լրագրողների և քաղաքական ընդդիմության, գիտական հանրության ներկայացուցիչների եւ արտիստների պաշտպանության հարցերում, - շարունակել է նա, հավելելով, որ հարկավոր դեմ առ դեմ բանավեճ։ "Պետք է խոսել նույնիսկ այն ժամանակ, երբ կան տարաձայնություններ", - ամփոփել է Ֆրանսիայի նախագահը։