Արմինֆո.Հունիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223384 դեպք, որը կազմում է թեստավորված քաղաքացիների 20,1%-ը, ապաքինվել է 214690 մարդ (96,1%), 4474 մահվան ելք (2%):
Ինչպես հաղորդում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3129 պացիենտ: «Ընդհանուր առմամբ կատարվել է 1111596 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3530 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 99 նոր դեպք: Ունենք 81 առողջացած և 11 մահվան դեպք», - ասվում է հաղորդագրությունում