Արմինֆո. ՀՀ ԶՈՒ N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Թադևոսյանի և N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Գևորգյանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն։ Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը: «Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ ծառայողական քննության ժամանակահատվածում կասեցվել է գնդապետ Ա. Թադևոսյանի և գնդապետ Ա. Գևորգյանի ծառայողական պարտականությունների կատարումը», - ասվում է հաղորդագրությունում:
Հարկ է նշել, որ ավելի վաղ մի շարք հայկական ԶԼՄ-ներ տարածել էին տեղեկատվություն այն մասին, որ հայկական զորամասերի՝ մարտական լուրջ փորձ ունեցող եւ իրենց մասնագիտական որակներով աչքի ընկնող երկու հրամանատարներին աշխատանքից ազատել են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի օգտին ձայն ապահովելուց հրաժարվելու համար: