Արմինֆո. Հունիսի 8-ի առավոտյան, մառախուղի պատճառով տեղանքում ապակողմնորոշված և Ադրբեջանի վերահսկողությսն տակ գտնվող տարածքում հայտնված ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը հունիսի 9-ի վաղ առավոտյան վերադարձվել է հայկական կողմին: Ինչպես հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը, Ա. Քաթանյանը գտնվում է Ստեփանակերտում:
Հարկ է նաև նշել, որ ՀՀ ՊՆ-ում մեկնաբանել են համացանցում զետեղված տեսանյութը, որտեղ ադրբեջանցի զինվորականները ծեծում են հայ զինծառայողին: ՀՀ ՊՆ-ում հաստատել են տեսանյութի հավաստիությունը, հաղորդելով, որ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 2-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի ուղղությամբ: