Արմինֆո. "Հայոց Արծիվներ. միասնական Հայաստան" կուսակցությունը դուրս է եկել ընտրապայքարից։
Կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է նախընտրական քարոզարշավի դադարեցման մասին։ Առաջիկա արտահերթ ընտրություններին կուսակցության չմասնակցելը նա պայմանավորել է այն հանգամանքով, որ նախընտրական քարոզարշավը չի կարող անցկացվել Հայաստանի ողջ տարածքում, քանի որ որոշ տարածքներ զավթված են, իսկ դա նշանակում է, որ արտահերթ ընտրությունները պետք է չեղյալ հայտարարել։
Հայ արծիվների առաջնորդը նաեւ կոչ է արել միավորվել, չեղարկել ընտրությունները, համատեղ ջանքերով հեռացնել ադրբեջանցիներին Հայաստանի տարածքից, եւ միայն դրանից հետո արտահերթ ընտրություններ անցկացնել, քանի որ Հայաստանի ամբողջականությունն ու անվտանգությունը ավելի կարեւոր են ցանկացած ընտրություններից: