Արմինֆո. Թուրքիան և Ֆրանսիան կշարունակեն պահպանել բարեկամական և դաշնակցային հարաբերությունները։ Այդ մասին ասված է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի Փարիզ կատարելիք նախաշեմին L ' Opinion թերթում հրապարակված նրա հոդվածում։
"Թուրքիան և Ֆրանսիան երկու բարեկամ և դաշնակից երկրներ են։ Եվ նրանք կմնան այդպիսին։ Մենք պետք է երաշխավորենք, որ ոչ մի թյուրըմբռնում չի խախտի այդ բարեկամական հարաբերությունները, որոնցով մենք անկեղծորեն կապված ենք", - գրել է Չավուշօղլուն։ Նրա ասելով՝ Թուրքիայի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերությունները երկու դաշնակից երկրների համար ոչ բնորոշ լարվածության ժամանակաշրջան են ապրել։ Սակայն, նրա համոզմամբ, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ տեսակետը, որոնք վերջերս Անկարային եւ Փարիզին հակադրել են միմյանց, կողմերին թույլ է տալիս "տեսնել կարծիքների եւ ընդհանուր շահերի աճող թվով զուգադիպություններ":
Թուրքիայի ԱԳ նախարարը վստահություն է հայտնել, որ Անկարան եւ Փարիզը "կարող են միասին հանդես գալ Հարավային Կովկասում կայուն խաղաղության օգտին, որը բարգավաճում կբերի Ադրբեջանին եւ Հայաստանին":
"Քաղաքական նպատակներով պատմության օգտագործումը և խեղաթյուրումը երբեք չի լուծել տարաձայնությունները և չի նպաստել արդարությանը։ Եթե հաջողվեր կանխել թուրք-ֆրանսիական հարաբերությունների վերածումը հայ "ծայրահեղականների" անհիմն նկրտումների պատանդի, ապա Թուրքիան եւ Ֆրանսիան իրենց համատեղ ջանքերով կարող էին ավելի մեծ ներդրում ունենալ Հարավային Կովկասի կայունության գործում", - ասվում է հոդվածում, որը մեջբերում է Անադոլուն:
Թուրքիայի ԱԳ նախարարը նաեւ ընդգծել է, որ ահաբեկչության դեմ պայքարում Ֆրանսիան կարող է հույս դնել Թուրքիայի վրա, որը մեծությամբ նրա երկրորդ դաշնակիցն է Հյուսիսատլանտյան դաշինքում:
Անդրադառնալով Եվրամիության հետ Անկարայի հարաբերություններին՝ թուրք նախարարը հույս է հայտնել, որ Ֆրանսիան կրկին կկարողանա դառնալ ԵՄ-ի եւ Թուրքիայի մերձեցման շարժիչ ուժը՝ իր նպաստը բերելով ինչպես ԵՄ-ի, այնպես էլ Անկարայի եւ Փարիզի երկկողմ հարաբերություններին: "Անկախ ԵՄ-ին անդամակցելու գործընթացից, որին նա նախկինի պես լիովին հավատարիմ է, Թուրքիան եվրոպական երկիր է եւ շարունակելու է իր նպաստը բերել եվրոպական արժեքների զարգացմանն ու հարգմանը, որոնք նա կիսում է Ֆրանսիայի հետ", - ընդգծել Է Թուրքիայի արտգործնախարարը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հունիսի 6-7-ը կայցելի Ֆրանսիա։ Ինչպես հաղորդել են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում, Չավուշօղլուն Փարիզ կայցելի ֆրանսիացի գործընկեր Ժան Իվ Լե Դրիանի հրավերով: Կողմերը կքննարկեն Թուրքիայի և Ֆրանսիայի, Թուրքիայի և ԵՄ հարաբերությունները։ Տեղի կունենա մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ ։