Արմինֆո.Քարվաճառում ականի պայթյունից զոհվել է երեք ադրբեջանցի, այդ թվում՝ ԶԼՄ ներկայացուցիչներ։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ - ները, հակատանկային ականի վրա ավտոմեքենայի պայթելու հետեւանքով զոհվել են "Ազերթաջ" գործակալության թղթակից Մագերամ Իբրահիմովը եւ "ԱԶԹՎ" հեռուստաալիքի օպերատոր Սիրաջ Աբիշեւը, ինչպես նաեւ Քելբաջարի շրջանի գործադիր իշխանության ներկայացուցիչ Արիֆ Ալիեւը:
Այսօր նաև հայտնի դարձավ, որ Ադրբեջանը ընդդեմ Հայաստանի նոր միջպետական հայցով դիմել է ՄԻԵԴ՝ պահանջելով տրամադրել ականապատված տարածքների քարտեզները: