Արմինֆո. Հունիսի 2-ից ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն աշխատանքային այցով գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում:
Ինչպես հաղորդում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մամլո ծառայությունը, այցի շրջանակներում ՌԴ դիվանագիտական առաքելության ղեկավարը ծանոթացել Է Գորիս-Կապան ճանապարհի երկայնքով գտնվող սահմանի հատվածում ռուս եւ հայ սահմանապահների ծառայությանը: Նրան տեղեկացրել են նաև ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից լուծվող խնդիրների առանձնահատկությունների մասին։
Կոպիրկինին դիմավորել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը, ով դեսպանին ներկայացրել է քաղաքում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին ՝ տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում սահմանապահների մասնակցության համար: