Արմինֆո.Ադրբեջանից գերիների վերադարձի հարցը կլուծվի բանակցությունների միջոցով, ուժային գործողություններ չեն լինի: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հակոբյանը: "Մենք պետք է փորձենք մեր գերիներին վերադարձնել բանակցությունների արդյունքում", - ասել է Հակոբյանը:
Բանակցությունների միջոցով Հայաստանը կփորձի լուծել նաև ադրբեջանցի զինծառայողներին ելման դիրքեր դուրս բերելու խնդիրը։ Չնայած այն բանին, որ կողմերի միջեւ գործնական շփումները դադարեցվել են մայիսի 19-ից, ԱԱԾ փոխտնօրենի ասելով, հակառակորդի հետ կապը պահպանվում է ներքին խողովակներով:
Արամ Հակոբյանը հերքել է ԱԱԾ-ում զանգվածային պաշտոնանկությունների մասին լուրերը։ Նրա խոսքով ՝ այս պահին ԱԱԾ ղեկավարությունը մտադիր չէ հրաժարական տալ։