Արմինֆո.Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ դաշինքների, ինչպես նաեւ թեկնածուների ցուցակները:
ԿԸՀ հաղորդագրության համաձայն, կուսակցությունների եւ դաշինքների թեկնածուների ցուցակներին, որոնք, ընդհանուր առմամբ, 26-ն են (22 կուսակցություն եւ 4 դաշինք), կարելի է ծանոթանալ հետեւյալ հղումով. https://www.elections.am/Elections/Parliamentary:
Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը հաղորդել էր, որ ՀՀ 2 581 093 քաղաքացի իրավունք ունի մասնակցելու հունիսի 20-ին կայանալիք ընտրական գործընթացներին: Նախընտրական քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի հունիսի 7-ին։ Հայաստանի ողջ տարածքում բացվելու է ավելի քան 2000 ընտրատեղամաս։