Արմինֆո. Գործող կառավարության քաղաքականության հետ չհամաձայնող հայ դիվանագետները շարունակում են հրաժարականի դիմումներ գրել։
Այսօր արդեն նախկին արտգործնախարար Արա Այվազյանը, հրաժեշտ տալով արտաքին քաղաքական գերատեսչության աշխատակիցներին, նաեւ ընդհատել է լռությունը և պարզաբանել պաշտոնից հեռանալու պատճառները, որն զբաղեցնում էր կես տարուց քիչ ավելի։ Այվազյանը, բացահայտելով հեռանալու պատճառը, մասնավորապես, նշել է. «Ես շատ դժվարությամբ եմ այս որոշումն ընդունել, բայց երբ ստանձնել եմ այս պաշտոնը, ինձ համար եղել է մի չափանիշ. այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։ Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, և իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»:
Ուշագրավ է, որ արձագանքելով Այվազյանի այս հայտարարությանը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը "թեթևամտորեն" պահանջել է Այվազյանից բացել փակագծերը և պատմել, թե ով, երբ, որտեղ և ինչպես է մտադիր եղել որևէ քայլ կատարել կամ որոշում կայացնել, որը կհակասեր երկրի պետական և ազգային շահերին։
Հայաստանի արտգործնախարարի հրաժարականից հետո հայտնի է դարձել նաև, որ դեռ մայիսի 27-ին հրաժարականի դիմում է գրել նաև ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Գագիկ Ղալաչյանը, ով այդ պաշտոնում նշանակվել է 2020 թվականի դեկտեմբերին։ Հրաժարականի մասին հաղորդել է նաեւ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հարկ է նաև նշել, որ ըստ ԱրմԻնֆո-ի աղբյուրների, որոնք մոտիկից ծանոթ են իրավիճակին, դեռ մայիսի 27-ին դիմում են գրել նաեւ ԱԳՆ մյուս երեք փոխնախարարները և խոշոր պետություններում մի շարք դեսպաններ։
Հայկական ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի համաձայն, պաշտոնանկությաններ են եղել նաև երկրի ուժային կառույցներում։ ՀՀ գլխավոր շտաբի և ԱԱԾ մի շարք բարձրաստիճան սպաներ ևս ազատման դիմումներ են գրել։
Նշենք, որ այդ գործողությունները հետեւցին այն բանից հետո, երբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Ադրբեջանի հետ նոր փաստաթուղթ ստորագրելու պատրաստակամության մասին, այս անգամ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկի մասով: Ընդ որում, նա հավաստիացրել է, որ այդ փաստաթուղթը 100 տոկոսով բխում է ՀՀ շահերից ։ Այդ ֆոնի վրա երկրի պետական կառույցներն ու պետական լրատվամիջոցները սկսել են արծարծել ՀՀ տարածքում ադրբեջանական անկլավների թեման, որոնք, ինչպես նրանք արտահայտվում են, հարկավոր է "վերադարձնել"։ Սակայն, չգիտես ինչու, նույն կառույցները լռության են մատնում Ադրբեջանի տարածքում հայկական անկլավների հարցը։