Արմինֆո. ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն արձագանքել է հայ - ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:
Լինդեն, մասնավորապես, մտահոգություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպերի մասին բազմաթիվ հաղորդագրությունների առնչությամբ։ "Բոլոր չլուծված հարցերը պետք է լուծվեն բանակցությունների խաղաղ ճանապարհով։ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցություն ցուցաբերել եւ միջոցներ ձեռնարկել վստահության ամրապնդման ուղղությամբ՝ երկխոսությանը նպաստող մթնոլորտի ստեղծման համար", - գրել է ԵԱՀԿ գործող նախագահը «Թուիթերում»: