Արմինֆո. «Սկատ» ավիաընկերությունն Ակտաու- Երևան- Ակտաու երթուղով չվերթեր կիրականացնի: Այդ մասին հաղորդել է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ:
«Սկատ» ավիաընկերությունը սույն թվականի մայիսի 28-ից կիրականացնի Ակտաու- Երևան- Ակտաու երթուղով չվերթեր: Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ օր (մեկնումը Երևանից): Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը», - ասվում է հաղորդագրությունում: