Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այսօր առավոտյան մեկնել է Մոսկվա: Այդ մասին լրագրողներին հաղորդել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նրա խոսքով ՝ Հարությունյանը շատ կարեւոր գործուղման մեջ է Մոսկվայում՝ ռազմաքաղաքական համագործակցության շրջանակում։
Մինչդեռ առավոտից հայկական ԶԼՄ-ները գրում էին, որ Հարությունյանը մեկնել է Մոսկվա՝ ադրբեջանցի գործընկերոջ հետ համաձայնեցնելու այն քարտեզները, որոնցով սահմանագծման աշխատանքներ են իրականացվելու։