Arminfo.info



 Հինգշաբթի, 27 Մայիսի 2021 15:02
Նաիրա Բադալյան

Փաշինյանը Կութի բնակիչներին հավաստիացրել է. «Հանկարծ խնդրում եմ որևէ մեկի մտքով չանցնի, թե այսօրվա կառավարությունն ինչ-որ ստվերային, մութ գործարքների մեջ է, ինչ-որ դավադրությունների մեջ է, այդպիսի բան լինել ի բնե չի կարող»

Փաշինյանը Կութի բնակիչներին հավաստիացրել է. «Հանկարծ խնդրում եմ որևէ մեկի մտքով չանցնի, թե այսօրվա կառավարությունն ինչ-որ ստվերային, մութ գործարքների մեջ է, ինչ-որ դավադրությունների մեջ է, այդպիսի բան լինել  ի բնե չի կարող»

Արմինֆո. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ այցելել է մարզի Կութ գյուղ: ՀՀ զինված ուժերի 2-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանին զեկուցել է սահմանին ստեղծված իրավիճակն ու ՀՀ ԶՈւ գործողությունները։

 

Ինչպես հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը, վարչապետի պաշտոնակատարը Կութ գյուղում հանդիպում է ունեցել բնակիչների հետ, որի ընթացքում ներկայացրել է ստեղծված իրավիճակում անելիքների հետ կապված մի քանի կարևոր շեշտադրումներ. «Առաջինը և ամենակարևորը ՝ մեզ պետք է այս իրավիճակում համախմբվել: Ինչո՞ւ, որովհետև ամեն անգամ, երբ Ադրբեջանը տեսնում է, որ ունի շանս մեզ իրար դեմ հանելու, ավելի  է ոգևորվում ու  ակտիվանում: Մենք պետք է հստակ ցույց տանք, որ անկախ նրանից՝ ներսում ինչ տարաձայնություններ կան և այլն, իրենց գործողություններին մեր առաջին արձագանքը լինելու է համախմբումը: Սա շատ կարևոր է: Ընդհուպ՝ ես ուզում եմ ասել, որ այս հարցին մենք այս ընթացքում բավարար չափով ուշադրություն չենք դարձրել: Եվ այստեղ մենք, մեր բոլոր զոհերի ընտանիքները, մեր բոլոր գերեվարված հայրենակիցների ընտանիքները, մեր սահմանապահ գյուղերի բոլոր բնակիչները, Երևանի կենտրոնից մինչ  համայնքներ, գյուղամեջ, մենք բոլորս մի ընտանիք ենք և մի օջախ և պետք է այս տրամաբանությամբ առաջանորդվենք: Որևէ սասանում այս առումով պետք է չլինի:

 

Երկրորդը՝ սթափությունը. պարզ է, որ շատ նյարդային  և  հուզական  է իրավիճակը, բայց պետք է մենք մեր սթափությունը չկորցնենք: Եվ նաև հավասարակշռությունը չկորցնենք, որովհետև եթե սթափությունն ու հավասարակշռությունը կորցնենք, դա մեզ կխանգարի իրավիճակը ճիշտ գնահատել, ճիշտ կողմնորոշվել և ճիշտ որոշումներ կայացնել:

 

Հաջորդ ամենակարևոր խնդիրը՝ տեղեկատվությունների մեջ թացը չորից կարողանալ տարբերելն է, չգնալ ամեն տեղեկատվական հնարքի, տեղեկատվական պատերազմի զոհ չդառնալ և չդարձնել մեզ:

 

Դարձյալ  ուզում եմ  ասել, այս համայնքում եմ ասում, ձեր բոլորի աչքերի մեջ նայելով եմ ասում՝ հանկարծ խնդրում եմ որևէ մեկի մտքով չանցնի, թե այսօրվա կառավարությունն ինչ-որ ստվերային, մութ գործարքների մեջ է, ինչ-որ դավադրությունների մեջ է, այդպիսի բան լինել  ի բնե չի կարող: Ձեր աչքերի մեջ ուղիղ նայելով ասում եմ՝ դա բացառված բան է:

 

Հաջորդը՝ մեր հաստատակամությունը չկորցնելն է: Այս գյուղում ապրելով, այս համայնքներում ապրելով, դուք առանց այն էլ հերոս մարդիկ եք, ես ձեզ չպետք է ասեմ, հերոս ժողովուրդ եք: Մենք բոլորս մեր հաստատակամությունը պետք է չկորցնենք, և հստակ պետք է կանգնենք մեր պետության, մեր ինքնիշխանության, մեր անկախության, մեր քաղաքացիության դիրքերում: Սա շատ կարևոր արձանագրում է, սա շատ կարևոր հանգամանք է: Եվ այս իրավիճակում, իհարկե, մենք մեր Հայրենիքի նկատմամբ էմոցիոնալ սիրով լցված ենք, բայց մենք էմոցիոնալ քայլեր պետք է չանենք: Պետք է հստակ վերլուծենք՝ ինչ է տեղի ունենում, պետք է հասկանանք ՝ ինչ է տեղի ունենում: Եվ քայլ-քայլ գնանք այս խնդիրների լուծմանը:

 

Հիմա ի՞նչ է տեղի ունենում: Շատ են հարցնում, ասում են՝ տեղի է ունենում այն, ինչ-որ տեղի է ունեցել: Ոչ մի նոր բան չկա՝ մեզնից ուզում են խլել մեր ինքնիշխանությունը, մեզնից ուզում են խլել մեր պետությունը, մեզնից ուզում են խլել մեր Հայրենիքը:

 

Ղարաբաղի հարցը, ժողովուրդ ջան, մինչև հիմա ինչո՞ւ չի կարգավորվել: Հետ գնանք մինչև 2020թ. սեպտեմբերի 27-ը, որովհետև ցանկացած կոմպրոմիս, որին համաձայնվել է Հայաստանը, այդ պահից սկսած Ադրբեջանն էլ չի համաձայնվել: Այսինքն՝ ասվել է լավ, հանուն խաղաղության, եկեք մի հատ սենց  ինչ-որ մի զիջում անենք: Երբ այդ զիջումը, դե յուրե չէ, Հայաստանը պատրաստակամություն  է ցուցաբերել անել, հաջորդ իսկ պահին Ադրբեջանը դա դադարեցրել է, անընդունելի է համարել՝ փորձելով ավելի մեծ զիջումներ կորզել:

 

Հիմա այսօրվա իրավիճակը: Այսօրվա իրավիճակը հստակ է, որ Ադրբեջանը խախտել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը: Այստեղ որևէ տեսակետ, կարծիք լինել չի կարող: Եվ այստեղ զիջման մասին խոսք լինել չի կարող: Որովհետև հասկանո՞ւմ եք, եթե մենք մեր սահմանը զիջենք, դա, ընդհակառակը, նրանց ավելի է ոգևորելու: Մենք ասում ենք հստակ. միջազգային իրավունքի համաձայն՝ սա մեր սուվերեն տարածքն է, և Ադրբեջանի զինված ուժերը միանշանակ պետք է մեր տարածքից դուրս գան: Եվ այստեղ է, որ մեր հաստատակամությունը պետք է հստակ երևա:

Բայց մյուս կողմից՝ մենք չպետք է թույլ տանք, որ իրադրությունը վերահսկողությունից դուրս գա: Եվ մենք այսօր առաջինը՝ դիվանագիտական եղանակներով պետք է այս օրակարգն  առաջ մղենք և հստակ միջազգային պահանջ ձևակերպենք: Այսօր Միացյալ Նահանգներն ընդունում է, որ սա մեր տարածքն է, և Ադրբեջանը պետք է դուրս գա, Ֆրանսիան ընդունում է, որ սա մեր տարածքն է, և Ադրբեջանը պետք է դուրս գա, Հնդկաստանը և այլ երկրներ: Եվրամիության խորհրդարանն ընդունեց բանաձև, որտեղ այս փաստը հստակ արձանագրեց:   Ռուսաստանի Դաշնությունը հստակ ընդունում է, որ սա մեր տարածքն է:  Եվ այստեղ մենք պետք է մեր հետևողական, հավասարակշռված, հաստատակամ, ոչ նյարդային քայլերով հասնենք այս տարածքից նրանց դուրս գալուն:

 

Եվ այստեղ, կրկնում եմ, հանկարծ, խնդրում եմ, չհավատաք որևէ դավադրության տեսության: Այն, ինչ որ մենք մտադիր ենք, այն, ինչ-որ կա մեր մտքում, այդ ամեն ինչը մենք ձեզ ասում ենք: Եվ մենք հետևողական պետք է գնանք:  Եվ ակնհայտ այսօրվա դեպքը տեղի է ունեցել հետևյալ կերպ. մենք սահմանին միշտ էլ, նախկինում էլ ինժեներական աշխատանքներ ենք արել, և ինժեներական աշխատանքների սահմանի կահավորման գործն ավարտելուց, ես չգիտեմ հանգամանքներն ավելի մանրամասն պետք է պարզաբանել, թե ինչ է եղել, բայց հստակ է, որ մեր 6 զինծառայողները գերեվարվել են մեր տարածքում, և նրանք պետք է անհապաղ վերադարձվեն Հայաստանի Հանրապետությանը: Սա մեր հստակ և աներկբա դիրքորոշումն է: Սա է մեր ասելիքը, իմ ասելիքը, սիրելի ժողովուրդ»: 

 

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը Վարդենիսի քաղաքապետարանում խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզի մի քանի համայնքների ղեկավարների հետ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Армянские парламентарии обсудили в США процесс укрепления экономической устойчивости АрменииАрмянские парламентарии обсудили в США процесс укрепления экономической устойчивости Армении
Թուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակումԹուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակում
ANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակումANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակում
Ի՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. ՓաշինյանԻ՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. Փաշինյան
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը կոչ է անում քաղաքացիներին շարունակել անհնազանդության ակցիաները՝ ոստիկանության ապօրինությունների ֆոնին
Ընդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենանԸնդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենան
ԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդինԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդին
ՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհներըՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհները
Հայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարները
Շարունակվում է խաղաղապահների դուրսբերումը ՂարաբաղիցՇարունակվում է խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից
Միրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալՄիրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի ՀայաստանԵվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Պատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համարՊատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար
Հունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծըՀունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծը
ՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարովՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարով
"5165" շարժումը կոչ է անում Հայաստանի բոլոր առողջ ուժերին միավորվել՝ հանուն հայրենիքի փրկության
Ապրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրըԱպրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրը
Փաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներումՓաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներում
ՔԿ-ն արձագանքել է Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցներին այցելած զինվորականների ծեծի մասին հրապարակմանըՔԿ-ն արձագանքել է Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցներին այցելած զինվորականների ծեծի մասին հրապարակմանը
Էնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբըԷնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբը
«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի
Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունիՀայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունի
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամին
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Երևանի փողոցներում հայտնվել են Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին աջակցելու կոչով թռուցիկներԵրևանի փողոցներում հայտնվել են Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին աջակցելու կոչով թռուցիկներ
ԱԺ պատգամավոր. Սահմանների ԱԺ պատգամավոր. Սահմանների "պիլոտային դելիմիտացիայի" անվան տակ մաս-մաս հանձնվում են Հայաստանի տարածքները
Դիվանագետների համահայկական խորհուրդն առաջարկում է Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու իրատեսական լուծումների համալիր Դիվանագետների համահայկական խորհուրդն առաջարկում է Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու իրատեսական լուծումների համալիր 
Հայաստանի նախկին օմբուդսմենն ամոթալի և խիստ դատապարտելի է համարել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման իրավական հիմքերի վերաբերյալ երկրի Արդարադատության նախարարության հայտարարությունըՀայաստանի նախկին օմբուդսմենն ամոթալի և խիստ դատապարտելի է համարել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման իրավական հիմքերի վերաբերյալ երկրի Արդարադատության նախարարության հայտարարությունը
ՀՀ կառավարությունը մեկնաբանել է Կիրանց գյուղի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի և հանդիպման արդյունքներըՀՀ կառավարությունը մեկնաբանել է Կիրանց գյուղի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի և հանդիպման արդյունքները
Լրագրողական կազմակերպությունները վրդովմունք են հայտնել բողոքի ակցիաները լուսաբանող ԶԼՄ-ների նկատմամբ ՀՀ իրավապահների անհիմն ագրեսիայի և դաժանության առնչությամբԼրագրողական կազմակերպությունները վրդովմունք են հայտնել բողոքի ակցիաները լուսաբանող ԶԼՄ-ների նկատմամբ ՀՀ իրավապահների անհիմն ագրեսիայի և դաժանության առնչությամբ
Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումIdram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային սյուների թիվն ավելացել է մինչեւ 35Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային սյուների թիվն ավելացել է մինչեւ 35
"Մայր Հայաստան" դաշինքն ուսանողությանը կոչ է անում ոտքի կանգնել՝ ի աջակցություն տավուշցիների
DG NEAR-ի գլխավոր տնօրենը ժամանում է Հայաստան, Վրաստան և Ադրբեջան՝ նոր նախաձեռնություններ գործարկելու համարDG NEAR-ի գլխավոր տնօրենը ժամանում է Հայաստան, Վրաստան և Ադրբեջան՝ նոր նախաձեռնություններ գործարկելու համար
ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալ
Ընդդիմադիր պատգամավորը ոստիկանության աշխատակիցների դեմ հաղորդում է ներկայացրելԸնդդիմադիր պատգամավորը ոստիկանության աշխատակիցների դեմ հաղորդում է ներկայացրել
Ղազախստանի իշխանություններն Ալմաթիում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելիս հանդես չեն գա որպես միջնորդ բանակցություններումՂազախստանի իշխանություններն Ալմաթիում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելիս հանդես չեն գա որպես միջնորդ բանակցություններում
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը Հայաստանի իրավապահ մարմիններից պահանջում է հետաքննել Բագրատ Սրբազանի հանցագործության մասին հաղորդումը
Ընդդիմադիր. Թուրքերը քայլ առ քայլ զավթում են մեր հողերը, իսկ Հայաստանի գործող իշխանությունները նպաստում են դրանԸնդդիմադիր. Թուրքերը քայլ առ քայլ զավթում են մեր հողերը, իսկ Հայաստանի գործող իշխանությունները նպաստում են դրան
Հայաստանի իշխանությունների քաղաքականության գլխավոր խնդիրներից մեկը հայ ժողովրդի պատմությանը դիմակայելն է. ԹաթոյանՀայաստանի իշխանությունների քաղաքականության գլխավոր խնդիրներից մեկը հայ ժողովրդի պատմությանը դիմակայելն է. Թաթոյան
Հայաստանի ԱԳ նախարարը բանակցություններ է վարել Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահի հետՀայաստանի ԱԳ նախարարը բանակցություններ է վարել Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահի հետ
Մկրտիչ Մազմանյան. Շառլ Ազնավուրը միայն մեծ հայը չէ, նա տիեզերական մասշտաբի մարդ էՄկրտիչ Մազմանյան. Շառլ Ազնավուրը միայն մեծ հայը չէ, նա տիեզերական մասշտաբի մարդ է
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսվում է Ալմաթիում. ԱլիևՀայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսվում է Ալմաթիում. Ալիև
Վերսկսվել են գործողությունները՝ ի պաշտպանություն Տավուշի գյուղերի բնակիչներիՎերսկսվել են գործողությունները՝ ի պաշտպանություն Տավուշի գյուղերի բնակիչների
Դեսպան. Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը դեպի ԵՄ սպառնալիք չի ներկայացնում Մոսկվայի համարԴեսպան. Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը դեպի ԵՄ սպառնալիք չի ներկայացնում Մոսկվայի համար
Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացըՓաշինյանն ու Բլինքենը քննարկել են հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացը
Բլինքենն առանձնազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետԲլինքենն առանձնազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ
Պրոֆեսոր. եթե մոտ 10 օրից Տավուշում առաջացած շարժումը չբերվի քաղաքական դաշտ, ապա նահանջ է սկսվելուՊրոֆեսոր. եթե մոտ 10 օրից Տավուշում առաջացած շարժումը չբերվի քաղաքական դաշտ, ապա նահանջ է սկսվելու
«Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան«Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան
Կրեմլ. Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտինԿրեմլ. Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին
Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում. հայ ժողովրդի թիկունքում իշխանությունն ինչ-որ բանակցություններ է վարում. թյուրքագետԹբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում. հայ ժողովրդի թիկունքում իշխանությունն ինչ-որ բանակցություններ է վարում. թյուրքագետ
Բագրատ Սրբազան. թշնամի երկրի պարտադրանքով Հայաստանի ներկայիս ղեկավարը միանձնյա գնացել է միակողմանի զիջումների՝ մեր հայրենիքի սահմանների հաշվինԲագրատ Սրբազան. թշնամի երկրի պարտադրանքով Հայաստանի ներկայիս ղեկավարը միանձնյա գնացել է միակողմանի զիջումների՝ մեր հայրենիքի սահմանների հաշվին
Մի իշխանություն, ով 2018 թվին փառաբանում էր զինծառայողների փողոց դուրս գալը, քաղաքական երթին միանալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասինՄի իշխանություն, ով 2018 թվին փառաբանում էր զինծառայողների փողոց դուրս գալը, քաղաքական երթին միանալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
Փաշինյանն ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթովՓաշինյանն ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը պատմել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ՌԴ տարածքում անցկացված հիշատակի միջոցառումների մասինՀայաստանում Ռուսաստանի դեսպանատանը պատմել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ՌԴ տարածքում անցկացված հիշատակի միջոցառումների մասին
Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել մի խումբ զինվորականների՝ բողոքող տավուշցիներին միանալու փաստի առնչությամբՔննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել մի խումբ զինվորականների՝ բողոքող տավուշցիներին միանալու փաստի առնչությամբ
ԱՄՆ օրենսդիրները ներկայացրել են երկկուսակցական օրինագիծ, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ ՝ Արցախում պատերազմական հանցագործությունների համարԱՄՆ օրենսդիրները ներկայացրել են երկկուսակցական օրինագիծ, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ ՝ Արցախում պատերազմական հանցագործությունների համար
Կիրանցում երկու ոստիկան և հինգ քաղաքացիական անձ է տուժել՝ իրավապահների կողմից հատուկ միջոցների կիրառման հետևանքովԿիրանցում երկու ոստիկան և հինգ քաղաքացիական անձ է տուժել՝ իրավապահների կողմից հատուկ միջոցների կիրառման հետևանքով
Հայաստանի դպրոցականները 3 մեդալով են վերադարձել Մենդելեևյան օլիմպիադայից Հայաստանի դպրոցականները 3 մեդալով են վերադարձել Մենդելեևյան օլիմպիադայից 
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով