Արմինֆո.Պարսից ծոցը Սեւ ծովի հետ կապող միջազգային տրանսպորտային-լոգիստիկ միջանցքի ստեղծման նախագծի իրագործման, "Հյուսիս-Հարավ" ավտոմոբիլային մայրուղու կառուցման անհրաժեշտության մասին խոսվում է, առնվազն, 15 տարի: Եվ դրանց իրականացմամբ Թեհրանի ներկայիս շահագրգռվածությունը մի շարք պատճառներ ունի։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՄԱԿ-ի էներգետիկ հարցերով ազգային փորձագետ Արա Մարջանյանը։
Մայիսի 25-ին աշխատանքային այցով Հայաստանում էր Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհային շինարարության և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամիի գլխավորած պատվիրակությունը: Մայիսի 26-ին Երեւան էր ժամանել ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի խոսքով, Հայաստանն ու Իրանը շարունակում են աշխատել Պարսից ծոց - Սեւ ծով տրանսպորտային միջանցքի ուղղությամբ: "Նախագծի իրականացման համար արդեն ստեղծվել է միջազգային աշխատանքային խումբ, որն արդեն նիստ է անցկացրել։ Մենք պետք է մշակենք այդ կարեւոր երթուղով բեռների փոխադրման առավելագույնս թեթեւացված մեխանիզմներ", - նշել է նա։
Ըստ փորձագետի՝ տխրահռչակ նախագծերի իրականացման ուղղությամբ Թեհրանի ընթացիկ նախաձեռնությունները ոչ պակաս չափով պայմանավորված են տարածաշրջանային վերջին աշխարհաքաղաքական տեղաշարժերով։ Մասնավորապես, անցյալ տարվա 44-օրյա պատերազմի արդյունքում տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման նախագծերի առաջացմամբ: Եւս մեկ գործոն, որն Իրանին թույլ է տալիս սկսել առարկայորեն արձագանքել տարածաշրջանային վերափոխումներին, Մարջանյանի գնահատմամբ, Իրանի նկատմամբ Արեւմուտքի պատժամիջոցների քաղաքականության փաստացի դադարեցմանն ուղղված վերջին միտումներն են: "Վերջին հանգամանքն Իրանին թույլ է տալիս նախաձեռնել նոր, բավական մասշտաբային ծրագրեր։ Եվ մենք հասկանում ենք, որ ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի համար այս կարևորագույն ծրագրերը մշտապես արդիականություն են ունեցել։ Սակայն մինչ օրս չեն իրականացվել մի շարք հանգամանքների բերումով։ Այս լույսի ներքո՝ կարևոր է ընդգծել, որ դրանց իրականացման սկիզբը գոնե մեկ տարի առաջ թույլ կտար Հայաստանին խուսափել մի շարք խնդիրներից", - ընդգծել է նա։
Այս լույսի ներքո՝ այսօր էլ փորձագետը կանխատեսում է այդ հաղորդակցային նախագծերին գործուն հակազդեցություն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի կողմից։ Նրա կանխատեսմամբ, այդ նպատակով Անկարան եւ Բաքուն մի շարք քայլեր կձեռնարկեն այդ նախագծերի միջազգային գրավչությունը եւ, համապատասխանաբար, կարեւորության աստիճանը նվազեցնելու նպատակով: Նպատակ հետապնդելով խանգարել դրանց ֆինանսավորմանը միջազգային խոշորագույն դոնորների կողմից:
"Այս ֆոնին՝ Հայաստանի կարևորագույն խնդիրը տվյալ նախագծերի իրականացմանը հասնելու ուղղությամբ ծայրահեղ հետևողականություն դրսևորելն է։ Այս լույսի ներքո Երեւանը պետք է հրաժարվի սեփական շահերը որեւէ այլ խաղացողների շահերին ստորադասելուց։ Եվ փորձի հնարավորինս արագ դրանք իրականացնել։ Հայաստանի առջև զարգացման լուրջ հնարավորություն է ուրվագծվում։ Հնարավորություն, որը բաց թողնելու իրավունք չունենք", - ամփոփել է փորձագետը։