Արմինֆո. Ուղեղային կենտրոնների բացակայությունը պատճառներից մեկն է, որոնք Հայաստանի իշխանություններին դրդում են սեփական քայլերում եւ քաղաքականությունում ղեկավարվել դրսի թելադրանքով։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
"Մինչդեռ, հենց ուղեղային կենտրոնները մեծապես կնպաստեին երկրի կառավարության կողմից սեփական ծրագրերի, Հայաստանի զարգացման հայեցակարգերի, արտաքին քաղաքականության մշակմանը եւ այլն: Որոշակի ծրագրեր ու ռազմավարություններ չկան: Եվ, որպես հետևանք, իշխանությունն այսօր գտնվում է դրսից ցուցումների մշտական սպասման մեջ, սպասում է, նույնիսկ, գտնվելով բարդագույն վիճակում, զգալով երկրի անվտանգության ու զարգացման համար բազմաթիվ մարտահրավերներ ու սպառնալիքներ", - ընդգծել է նա։
Նման իրավիճակը փորձագետը պայմանավորում է երկրի ղեկավարության շրջանում պատասխանատվության և իշխանության մեխանիզները գործի դնելու տարրական պատկերացումների բացակայությամբ։ Որպես արդյունք՝ Հայաստանում կայացվող գրեթե բոլոր որոշումները թելադրվում են դրսից։ Եվ, որպես կանոն, գրեթե միշտ պարզվում է, որ նույն Մոսկվայի առաջարկները, պարզվում է, համապատասխանում ենՀայաստանի առաջնահերթություններին եւ դրանց թվում են։
Այս ֆոնին, բուն Հայաստանում, Նավասարդյանի գնահատմամբ, լրջագույն կերպով փոխվել է քաղաքական լանդշաֆտը։ Արդյունքում՝ առաջիկա ընտրություններին մասնակցում են նաև վերջերս ստեղծված քաղաքական ուժերը։ Ընդ որում, հունիսի 20-ի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակի վերջնական պարզաբանումը, նրա կանխատեսմամբ, գրեթե չի անդրադառնա իրենց քաղաքական համակրանքի մեջ տատանվող կամ բոլոր ուժերին մերժող ընտրողների թվի վրա:
Ըստ փորձագետի՝ ընտրության իրավունքով օժտված բայց չկողմնորոշված քաղաքացիների թիվը նախկինի պես կազմում է ընտրողների ընդհանուր թվի մոտ կեսը։ Այս հանգամանքը, ոչ լավագույնս բնութագրելով երկրի ներքաղաքական դաշտը, կարող է փոփոխությունների ենթարկվել միայն նոր քաղաքական կուսակցությունների կամ դաշինքների ի հայտ գալով։ Ըստ Նավասարդյանի՝ այսօր ոչինչ չի խանգարում ոչ նման ուժերի, ոչ էլ նման դաշինքների ձևավորմանը։
"Այն դեպքում, եթե ընտրություններին մասնակցող ուժերն իրենց մեջ չգտնեն կառուցողականություն, իրենց գաղափարներում և ծրագրերում փոխզիջումների գնալու ցանկություն, համերաշխության ձգտումներ, եթե նրանք ընտրություններին գնան մասնատված, փոշիացնելով ձայները, ապա սեփական պարտության մեղավորը կլինեն միայն իրենք։ Եվ ես չեմ կարծում, որ Մոսկվան տվյալ դեպքում շահագրգռված է Նիկոլ Փաշինյանից ազատվելու հարցում։ Հայաստանում իշխանափոխությունը Ռուսաստանին պետք չէ ։ Ընդ որում, Մոսկվայում ամենեւին դեմ չեն նաեւ ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի դաշինքի հաղթանակին", - ամփոփել է Նավասարդյանը ։