Արմինֆո. Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը վաղը կմեկնի Ադրբեջան եւ Հայաստան:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ-ն, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Սաիդ Խաթիբզադեն: Ընդ որում, Խաթիբզադեն չի նշել այցի նպատակն ու բանակցությունների օրակարգը ։