Արմինֆո. Մայիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 221982 դեպք, որոնցից 211375-ն` առողջացած, 4394-ը` մահվան ելքով:
Առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5138 պացիենտ: «Ընդհանուր առմամբ կատարվել է 1062006 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1898 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 34 նոր դեպք: Ունենք 318 առողջացած և 2 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1075 է», - ասվում է հաղորդագրությունում: