Արմինֆո.Երեւանում Լեհաստանի դեսպանատունը կոչ է արել Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին խուսափել Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզեր այցելություններից:
"Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ գոտիներում տեղի ունեցող իրադարձությունների, հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակի կապակցությամբ Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը կոչ է անում իր քաղաքացիներին հրաժարվել Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր այցելելուց։ Զգույշ եղեք և հետևեք տեղական իշխանությունների հանձնարարականներին", - ասվում է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության Facebook-յան էջում զետեղված հաղորդագրությունում: