Արմինֆո.ՀԱՊԿ հավաքական ուժերի կիրառումը նախկինում ԽՍՀՄ-ում եղած ցանկացած պետության դեմ ամենածայրահեղ միջոցն է։ Նման կարծիք է հայտնել ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ «Նովայա գազետա»-ին հարցազրույցում։
"Պետք է հաշվի առնել. Ադրբեջանն ԱՊՀ անդամ է, որտեղ ներառված են նաև ՀԱՊԿ անդամ պետությունները. Այդ երկակիությունը միշտ գոյություն կունենա։ ԽՍՀՄ-ի կազմում ընդգրկված ցանկացած պետության դեմ հավաքական ուժերի կիրառումն ամենածայրահեղ միջոցն է ։ Միշտ պետք է ձգտել հակամարտությունը լուծել քաղաքական միջոցներով, ինչն էլ հիմա տեղի է ունենում", - նշել է ՀԱՊԿ նախկին ղեկավարը։
Ընդ որում, պարզաբանելով, թե ինչու այս անգամ ՀԱՊԿ-ին Հայաստանի դիմումն ակնհայտ դեր խաղաց, ռուս զինվորականն արձանագրել է, որ առաջին անգամ խոսքը վերաբերում է հայկական հողերին, որոնց պատկանելությունը ոչ ոք չի վիճարկում: "Միջազգային ողջ հանրության կողմից այդ տարածքը դիտարկվում է որպես Հայաստանի ինքնիշխան տարածք։ Իր կանոնադրական փաստաթղթերով ՀԱՊԿ-ը պարտավոր է այդ դեպքում արձագանքել այնտեղ այլ պետության զինված ուժեր մտցնելուն։ Ընդ որում, հայկական իշխանությունները դիմում են ոչ թե Ռուսաստանին, այլ հենց ռազմաքաղաքական միությանը, որը կոչված է պաշտպանելու մասնակից պետությունների անվտանգությունն ու ամբողջականությունը",-ասել է նա ։
Միեւնույն ժամանակ Բորդյուժան հավելել է, որ կողմերի միջեւ բանակցությունները տեղի են ունեցել Ռուսաստանի ամենաակտիվ միջնորդական ջանքերի դեպքում, ինչը ոչ այլ ինչ է, քան ՀԱՊԿ-ի անդամներից մեկի միջնորդական գործունեություն: "Եվ ոչ թե պարզապես անդամներից մեկի, այլ ՀԱՊԿ համակարգաստեղծ պետության", - ամփոփել է Բորդյուժան: