Արմինֆո. Պետդեպարտամենտն ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Հայաստան, Ադրբեջան եւ Լեռնային Ղարաբաղ ուղեւորություններից:
Պետդեպի հաղորդագրության մեջ ճանապարհորդությունների հանձնարարականների մասին բաժնում բարձրացվել է դեպի Հայաստան ճանապարհորդների նախազգուշացման մակարդակը մինչեւ ամենաբարձր (կարմիր) եւ ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ ուղեւորություններից: Որպես պատճառ նշվում է կորոնավիրուսը, սակայն նախազգուշացման մեջ խոսվում է նաև սահմանային լարվածության մասին։ Մասնավորապես, խորհուրդ է տրվում չայցելելել Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ, քանի որ ԱՄՆ կառավարությունն այս պահին չի կարող անվտանգության միջոցներ ձեռնարկել Ղարաբաղ այցելած իր քաղաքացիների համար։
"Զգուշություն պահպանեք Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին գտնվող ճանապարհներին։ Հաշվի առեք, որ որոշ ճանապարհահատվածներ կարող են հատելլ միջազգային սահմանները՝ առանց նախազգուշացման. Ճանապարհները կարող են վերահսկվել հսկիչ անցակետերով կամ փակվել ճանապարհորդների համար՝ առանց նախնական ծանուցման", - ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ: Նման բնույթի նախազգուշացում է զետեղված է նաև Ադրբեջան այցելությունների համար, սակայն, հիշեցվում է նաև ահաբեկչության սպառնալիքի մասին ։ "Ադրբեջանում վաղուց կա ահաբեկչական խմբավորումների կողմից հարձակման վտանգ, որոնք շարունակում են մտածել Ադրբեջանում հնարավոր ահաբեկչությունների մասին։ Այդ իսկ պատճառով խուսափեք ադրբեջանա-իրանական սահման անհարկի ուղևորություններից ։ Ահաբեկիչները կարող են գրոհել առանց նախազգուշացման կամ գրեթե առանց նախազգուշացման ՝ թիրախավորելով զբոսաշրջային վայրերը, տրանսպորտային հանգույցները, շուկաները, առեւտրի կենտրոնները, տեղական ինքնակառավարման օբյեկտները, հյուրանոցները, ակումբները, ռեստորանները, պաշտամունքի վայրերը, զբոսայգիները, մարզական եւ մշակութային խոշոր միջոցառումները, կրթական հաստատությունները, օդանավակայանները եւ այլ հասարակական վայրերը", - ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրությունում: