Արմինֆո. Bees ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 14-ից կմեկնարկի Օդեսա- Երևան- Օդեսա երթուղով չվերթեր:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ օրերին: «Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը», - ասվում է հաղորդագրությունում: