Արմինֆո. Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն մայիսի 18-ին հանդիպել է ՌԴ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալիի հետ:
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, զրույցի ընթացքում տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի, այդ թվում ' Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ:
Նշենք, որ օրեր առաջ, արձագանքելով Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ Ադրբեջանի զավթողական գործողություններին, Իրանը տարբեր խողովակներով հասկացրել է, որ չի հանդուրժի հայ-իրանական սահմանին իրավիճակի փոփոխություն եւ այդ ուղղությամբ նոր խաղացողների ի հայտ գալը: